Մարմարե թխվածքաբլիթներ․ մատչելի և անչափ համեղ բաղադրատոմս․ պատրաստեք և կհամոզվեք


Թխվածքաբլիթներն ունեն դյուրին պատրաստման գործընթաց և բաղադրամասեր։ Անվանումը համապատասխանում է համին՝ իրոք, կարծես մարմարյա լինի։ Չափազանց համող է ստացվում։ Այն դուր կգա ընտանիքի բոլոր անդամներին։ Կարելի է մատուցել թեյի հետ , նաև հիանալի նախաճաշ կարող է լինել։ Քիչ շաքար է պարունակում և առողջ սնունդ է համարվում։

Պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի՝

Ալյուր — 120 գ

Շաքարավազ — 200 գ

Հավկիթ — 2 հ․

Կարագ — 60 գ

Կակաո — 60 գ

Փխրեցուցիչ — 5 գ

Նարնջի ցեդրա — 15 գ

Շաքարի փոշի — 120 գ

Հավկիթները հարել հարիչով շաքարավազի հետ մինչև զանգվածի սպիտակելը։ Լցնել հալեցված կարագը։ Հարել մինչև համասեռ զանգվածի վերածվելը։ Առանձին ափսեում մաղել ալյուրը, փխրեցուցիչը և կակաոն։ Փխրեցուցիչն անհրաժեշտ է, որպեսզի թխվածքբլիթներն առավել փափուկ ու փխրուն ստացվեն։

Միախառնել , ապա չոր զանգվածը լցնել թաց զանգվածի վրա և ն խառնել։ Խմորի վրա շաղ տալ նարնջի ցեդրան և միջին ուժգնությամբ հարել։ Խմորը սառնարանում պահել 3 ժամ։

Այնուհետև խմորից ստանալ գնդիկներ, թաթախել շաքարի փոշու մեջ և թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում 10 ր․։


Понравилась статья? Поделиться с друзьями: