Կարտոֆիլից հետո շատ պատրաստվող մթերքներից մեկն էլ մակարոնն է՝ իր բոլոր տեակներով։ Այն սիրում են շատերը։

Դրանց օգնությամբ կարող ենք տարատեսակ ուտեստներ պատրաստել և անգամ երևակայորեն ստեղծել մակարոնային սեփական, չկրկնվող ուտեստը։ Ահա մի բաղադրատոմս, որն անչափ համեղ, հեշտ և արագ է ստացվում։

Անհրաժեշտ է՝
Մակարոն (նախընտրելի է ֆարֆալե։ Մակարոնի այս տեսակը, որը պատկերված է լուսանկարում, ընդունված է հենց այդպես անվանել)
Լոլիկ
Նրբերշիկ
Քերած պանիր
Սոուսի համար՝
Հավկիթ — 1 հ․
Ջուր — 1 բաժակ
Թթվասեր — 3 ճ․գ․
Աղ և այլ համեմունքներ՝ ըստ ցանկության

Ձևամանի մեջ լցնել մակարոնները, հավելել կեղևահանած և մանրացված լոլիկը և նրբերշիկները։ Այժմ պատրաստեք սոուսը։ Նախատեսված բաղադրիչերը միախառնել լցնել մակարոնային մասայի վրա, վրան շաղ տալ պանիրը և տեղափոխել 180 աստիճան տաք ջեռոց և թողնել 30 ր։

Ահա և վերջ, անչափ համեղ ընթրիքը պատրաստ է։ Կարող եք վայելել։