Ճապոնական բիսկվիթ, որը փափկությունից ուղղակի հալվում է բերանում


Այս պարզ ու հասրակ թխվածքը, որ շատերն անգամ հոգնել են և այլևս չեն ցանկանում պատրաստել, հավատացնում ենք այս բաղադրաոմսով պատրաստելուց հետո դուք ուղղակի հիացած կմնաք և, անկասկած, կսկսեք ամեն օր պատրաստել։

Այն հիանալիորեն համադրվում է թեյի, սուրճի և անգամ հենց այնպես, առանց որևէ բանի։ Եվ այսպես, սկսենք պատրաստել․ 130 գ կարագը կտրատել լցնել կաթի մեջ (կես բաժակից ավել), դնել կրակին և  եփել մինչ կարագը կհալվի։

Առանձին տարայում մաղել 80 գ ալյուր և զանգվածը լցնել ալյուրի վրա, լավ խառնել, վրան ավելացնել 8 դեղնուց, խառնել այնքան մինչ միասեռ զանգված կստացվի։

Մեկ այլ տարայում հարել 8 սպիտակուցը 130 գ շաքարավազի հետ մինչև պինդ բեզե կվերածվի, որից հետո քիչ-քիչ ավելացնել մյուս զանգվածին, խառնել, ապա հավելել վանիլ։

Զանգվածը լցնել յուղաթղթով նախապատաստած ձևամանի մեջ, որն էլ դնել տաք ջրով լի մեկ այլ ձևամանի մեջ և տեղափոխել ջեռոց՝ 140 աստիճանի տակ 75 րոպե։ Փափկությունից ուղղակի հալվում է։


Понравилась статья? Поделиться с друзьями: