Ձվով և կանաչիներով շատ համեղ պիրոգ․ մատչելի բաղադրիչներ և հեշտ պատրաստման գործընթաց


Այսօր առաջարկում ենք մեր ներկայացրած բաղադրատոմսով պատրաստել այս անչափ համեղ  ուտեստը, որի պատրաստման համար շատ ջանքեր չեն պահանջվում և որ ամենակարևորն է պատրաստվում է մատչելի բաղադրիչներից։

Ուտեստն իրենից ներկայացնում է ձվով և թարմ կանաչիներով պիրոգ։ Այն շատ լավ նախաճաշ կարող է ծառայել։ Ոչ միայն շատ համեղ է ստացվում, այլ նաև օգտակար է։

Անհրաժեշտ է՝

Խմոր՝

Սոդա — 1 թ․գ․

Աղ — 1 թ․գ․

Հավկիթ — 2 հ․

Կարագ — 200 գ

Մածուն — 1 բաժակ

Ալյուր — 4 բաժակ

Միջուկ՝

Երեք լավ փունջ կանաչի (կանաչ սոխ, մաղադանոս և սամիթ)

Եփած հավկիթ — 7 հ․

Կարագի վրա կոտրել մեկ հավկիթ և մեկ հավկիթի սպիտակուցը, իսկ դեղնուցը անհրաժեշտ կլինի պիրոգի երեսին քսելու համար։ Ավելացնել մածուն և լավ խառնել։

Բոլոր մթերքները պետք է լինեն սենյակային ջերմաստիճանի։ Ավելացնել աղը, սոդան, մաղած ալյուրը և այս ամենից ստանալ փափուկ, ձեռքերին չկպչող խմոր։ Պատրաստի խմորը 30 րոպե թողնել հանգստանա։

Իսկ այդ ընթացքում առաջարկում ենք պատրաստել միջուկը․ կանաչիները և հավկիթները մանրացնել, համեմել ըստ ճաշակի և լավ խառնել։ Խմորը բաժանել 4 մասի և յուրաքանչյուրը բարակ շերտով  գրտնակել, ավելացնել միջուկը և փաթաթել՝ տալով ռուլետի տեսք, որից հետո փաթաթել, ինչպես պատկերված է լուսանկարներում։

Դնել յուղաթղթով նախապատրաստած ձևամանում, պատառաքաղով անցքեր անել, վրան քսել դեղնուցը և թխել 180 աստիճանով տաքացված ջեռոցում մինչ ոսկեգունելը (մոտավորապես 40-50 ր․)։


Понравилась статья? Поделиться с друзьями: