Հյութալի կոտլետներ պատրաստելու գաղտնիքը․ ամենաճիշտ բաղադրատոմսը


Տնային տնտեսուհիները մշտապես ջանում են բացահայտել հյութալի կոտլետների գաղտնիքիները։Այսօր  մենք այն ներկայացնում  ենք ձեզ։ Եթե ցանկանում եք վերջապես իմանալ հյութեղ կոտլետների պատրաստման գաղտնիքիները, ապա կարող եք հետևել այս բաղադրատոմսին։

Այն այս ուտեստի պատրաստման ամենաճիշտ տարբերակն է։ Վերին շերտը ստացվում է հաճելի խրխրթիկ շերտով և ունենում է անչափ հյութալի միջուկ։ Կարող եք մատուցել տապակած  կարտոֆիլի և փլավային այլ ուտեստների հետ։

Անհրաժեշտ է՝

Հաց — 200 գ

Ջուր — 300 գ

Սոխ — 3 հ․

Սխտոր — 2 պճ․

Աղ,պղպեղ՝ ըստ ճաշակի

Միս — 500 գ

Բուսայուղ — 4 ճ․գ․

Հացն անհրաժեշտ է նախապես թրջել ջրում, լցնել մսաղացով անցկացված սոխը, սխտորը, համեմել աղով և պղպեղով։ Այդ ամենը միացնել մսին։ Խառնել, հունցելով ստանալ համասեռ զանգված։ Ստացված մսային զանգվածից վերցնելոչ մեծ չափաբաժին, ալյուրի մեջ թաթախել, տալ կոտլետի տեսք, տապակել 2 կողմից բուսայուղում։

Պատրաստեք այս բաղադրատոմսով և կզգաք իրական համը։ Այն կհավանեն ընտանիքի բոլոր անդամները։ Այն կարող եք օգտագործել նաև բուտերբրոդների մեջ։


Понравилась статья? Поделиться с друзьями: