Հավի կրծքամսով և սնկով անմահական ուտեստ, որը պատրաստվում է չափազանց արագ


Դիետիկ, բայց և միևնույն ժամանակ համեղ ուտեստներն ակնքան էլ շատ չեն։ Թռչնամիսը նախընտրելի է շատերի կողմից, ովքեր սիրով այն ներառում են սննդակակարգում։ Եվ ահա բերել ենք մի յուրօրինակ բաղադրատոմս հավի կրծքամսով։ Հավի մսից ուտեստները երբեք շատ չեն լինում։

Անհրաժեշտ կլինի՝

Հավի կրծքամիս — 2 հ․

Սունկ — 150 գ

Սոխ — 1 հ․

Սխտոր — 2 ատամիկ

Սերուցք — 150 մլ

Սև պղպղեղ, կարմիր պղպեղ, սխտորի փոշի, աղ

Եվ պանիր, որը կիրառվում է ըստ ցանկության

Թռչնամիսը համեմել և տապակել բուսայուղում երկու կողմից, ապա պատրաստի միսը տեղափոխել ափսեի մեջ և նույն թավայում սոխը, սխտորը տապակել, հավելել մանրացված սունկը, որն անհրաժեշտ է տապակել 5-7 ր՝ անընդհատ խառնելով։

Տապակած հավի միսը վերադարձնել թավայի մեջ, վրան լցնել 3 ճ․գ․ ջուր և փակ կափարիչով կրկին եփել 10 ր։

Ապա լցնել աղը, սերուցքը և եթե կցանկանաք, նաև պարմեզան տեսակի պանիր, թողնել ևս 2 ր և վերջ,։ Առաջարկում ենք համադրել կարտոֆիլի հետ և վայելել աներևակայելի համը։


Понравилась статья? Поделиться с друзьями: