Հավի կրծքամսով աղցան․ պատրաստման հեշտ գործընթաց․ նոր բաղադրիչ


Աղցաններն ամառվա տապին քաղցը հագեցնելու ամենաթեթև ուտեստներն են։ Դրանք բազմազան են։ Այդ բազմազանության մեջ առանձնացրել և ձեզ ենք ներկայացնում աղցանի մի բաղադրատոմս, որն անչափ դյուրին պատրաստման գործընթաց ունի և անսահման նուրբ համ։ Դե իսկ վիտամիններով հարոււստ լինելու փաստից ավելորդ է խոսել։

Անհրեժեշտ կլինի՝

Հավի կրծքամիս — 300 գ

Թարխուն —  6-7 ճյուղ

Կաղամբ (նոր) — միևին չափի 1\4 մասը

Աղ — 0,5 թ․գ․

Սև պղպեղ — 1 պտղունց

Թթվասեր — 4 ճ․գ․

Վարունգ — 1 հ․

Խաշած հավի կրծքամիսը վերածել թելերի, թարխունն այս աղցանի մեջ յուրահատուկ բաղադրիչ է, այն մի անտեսեք։ Անհրաժեշտ է կիրառել թարխունի միայն տերևները՝ լավ մանրացված ձևով։

Կտրատել կաղամբը։ Ավելացնել աղ, պղպեղ, թթվասեր, սակայն եթե ձեզ համային առումով աառավել շատ դուր է գալիս մայոնեզ, կարող եք կիրառել մայոնեզ։ Այն համային առումով էական փոփոխության չի ենթարկում։ Այս ամենը լավ խառնել և վերջ։

Իսկ վարունգն անհրաժեշտ է զարդարելու և գեղեցիկ մատուցելու համար։ Այդ հարցում կարող եք օգտվել լուսանկարներից, որտեղ պատկերված է զարդարելու ճիշտ մոտեցումը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!