Հասարակ, բայց անչափ համեղ աղցան, որը կդառնա բոլորի սիրելի աղցանը


Աղցանները հիանալիորեն լրացնում են հիմնական ուտեստներին։ Դրանք բազմազան են և այդ բազմազանության մեջ կարևոր է գտնել վիտամիններով հարուստ, նուրբ և ընդգծված համային հատկանիշներով ճժտված աղցաններ։ Ներկայացնելու ենք մի այնպիսի աղցան, որն օժտված է վերոնշյալ բորոր այդ հատկանիշներով։ Այն կարող է շատ հասարակ թվալ, սակայն հավատացեք՝ հագեցած համ ունի։

Անհրաժեշտ է՝

Պեկինյան կաղամբ

Վարունգ

Պահածոյացված եգիպտացորեն

Խաշած հավկիթ

Խաշած կրծքամիս

Սոուս

Մանանեխ

Թթվասեր

Աղ, պղպեղ

Բաղադրամասերն ընտրեք այնքան, որքան որ կցանկանաք կամ որքան որ կգտնվի ձեր սառնարանում։ Եվ այսպես, պատրաստման մեջ որևիցե դժվարության չեք հանգի։

Մանրացված կաղմաբին հավելեք մանրացված թարմ վարունգը, եգիպտացորենը, մասնատած կրծքամիսը և հավկիթը, այնուհետև վրան լցրեք սոուսը և լավ խառնեք։

Սոուսը տվյալ աղցանի համի գաղտնիքն է համարվում։ Հենց դրա շնորհիվ ենք ստանում աղցանի այդչափ հագեցած և ընդգծված համը։ Բարի ախորժակ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!