Հայկական փիլակի․ հին հայկական ուտեստ, որն արժի վերհիշել․ անչափ համեղ


Հայկական ուտեստներից շատ շատերը մոռացվել են։ Մոռացմանը նպաստել են, ըստ երևույթին, արտասահմանյան խոհանոցի ակտիվ ներթափանցումը։

Հայկական խոհանոցում կան ուտեստներ, որ անփոխարինելի են և որ ոչ պակաս կարևոր է՝ անչափ օգտակար։ Ցանկանումենք ներկայացնել մի ուտեստ, որը շատ համեղ է և արժի վերհիշել։ Հատիկ լոբով այս ուտեստը իդեալական է պահքի շրջանում։ Այն կոչվում է Հայկական փիլակի։ համեղ, հագեցնող պասային ուտեստ

Անհրաժեշտ է՝

1 միջին գազար

1 ատամիկ սխտոր

Բուսայուղ

0,5 գլուխ սոխ

1 քերած լոլիկ կամ 1 ճ/գ տոմատ

Աղ, սև պղպեղ

1 կարտոֆիլ

200 գ եփած լոբի

1 բաժակ ջուր

Մի քանի ճյուղ համեմ

Սոխը, գազարը և սխտորը տապակել, ավելացնել մյուս բաղադրիչները և շատ մանր կտրատած կարտոֆիլը: Հավելել ջուրը և եփել 15-20 ր, մինչ կարտոֆիլի փափկելը: Ավելացնել կանաչի և մատուցել: Կարելի է ուտել նաև սառը վիճակում։

Սա պատկանում է այնպիսի ուտեստների շարքին, որոնց օգնությամբ կոլորիտային մթնոլորտը սեղանի շուրջ այնքան հմտորեն կարելի է ստեղծել։ Պատրաստեք և վայելեք։ Բարի ախորժակ։


Понравилась статья? Поделиться с друзьями: