«Հալվող փաթիլներ»արագ պատրաստվող թխվածքաբլիթներ


«Հալվող փաթիլներ» անվանումը կրող թխվածքաբլիթներն իսկապես ինչպես փաթիլները հալվում են բերանում։ Այս համեղ, թեթև թխվախքաբլիթները ստանալու համար դուք խոհանոցում կանցկացնեք չնչին ժամանակ, փոխարենը կարժանանաք ընտանիքի անդամների գովեստներին։ Այն դուր կգա բոլորին։ Փորձեք և կհամոզվեք։

Անհրաժեշտ կլինի՝

Կարագ — 250 գ

Շաքարի փոշի — 60 գ

Վանիլին

Կիտրոնի հյութ — 2-3 ճ․ գ․

Բուսայուղ- 80 մլ

Օսլա — 4 ճ․գ․

Ալյուր — 400-420 գ

Փափկեցված կարագը, շաքարի փոշու, վանիլինի, կիտրոնի հյութի և բուսայուղի հետ լավ հարել։ Կրեմանման զանգված ստանալուց հետո անհրաժեշտ է ավելացնել օսլան և ալյուրը։ Ալյուրը պետք է ավելացնել քիչ-քիչ, քանի որ կախված խմորից՝ ալյուրի քանակը կարող է փոփոխական լինել։

Պետք է ստանալ փափուկ, ձեռքերին չկպչող խմոր։ Այն պետք է բաժանել երեք հավասար մասերի , ապա յուրաքանչյուրից ստանալ գլանաձև ձող, ինչպես պատկերված է նկարում։ Կտրատել ։

Թխվածքաբլիթների չափի կողմնորոշման հարցում կարող եք դիտել նկարները։ Թխել 180 աստիճան տաք ջեռոցում՝ 15 րոպե, որից հետո տաք թխվածքաբլիթները անհրաժեշտ է թաթախել շաքարի փոշու մեջ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!