«Կոճղ»․ շատերի կողմից սիրված տորթի ամենահեշտ բաղադրատոմսը, որը կստացվի բոլորի մոտ


Համեղ է և էսթետիկ տեսքով այս քաղցրեղենը կզարդարի ձեր սեղանը և հաճելիորեն կզարմացնի սիրելի հյուրերին։ Պատրաստեք և կհամոզվեք։

Այսպես՝ տորթ «Կոճղ»-ի համար անհրաժեշտ է՝

6 հ․ հավկիթ

200 գ շաքարավազ

4 ճ․գ․ մեղր

150 գ հալեցրած կարագ

1 թ․գ․ փխրեցուցիչ

3 ճ․գ․ կակաո

250-300 գ ալյուր

Կրեմ

2 հ․ հավկիթ

60 գ շաքարավազ

0,5 բաժակ խտ․ կաթ

3 ճ․գ․ ալյուր

250 մլ կաթ

180 գ կարագ և վանիլին

Խմորը ստանալու համար բոլոր բաղադրիչները միախառնել, ստանալ միասեռ զանգված, բաժանել երեք մասի, թխել 180 աստիճան տաք ջեռոցում 10-15 ր։ Շերտերը պատրաստ լինելուց հետո բաժանել հավասար մասերի։ Այնուհետև քսել կրեմը և թողնել մոտավորապես 10 ր, որպեսզի շերտերը փափկեն և կարողանաք ռուլետանման փաթաթել իրար վրա։ Կրեմ․ բաղադրիչները խառնեք, եփեք միջին կրակի վրա՝ արագ խառնելով։

Զանգվածը խտանալուն պես վերցրեք կրակից, փակեք սննդային թաղանթով՝ թողնելով հովանա, հետո լավ հարեք կարագի հետ և վերջ։ Կրեմը քսելուց հետո անհրաժեշտ է զարդարել։ Այն կատարեք այնպես, ինչպես որ դուք եք ցանկանում, ապա տեղափոխեք սառնարան և թողեք մի քանի ժամ։

Անպայման փորձեք, ինչպես նկատեցիք այս համեղությունը առանց բարդությունների կարելի է ստանալ։ Կցված լուսանկարները օգտակար կլինեն։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!