Կարտոֆիլով և բրնձով ընթրիք․3 պարզ բաղադրիչից կազմված ընթրիք


Բոլորն էլ սիրում են համեղ ուտել, սակայն աշխատանքից հետո՝ օրվա ավարտին, հոգնածությունը և ժամանակի սղությունը թույլ չեն տալիս երկար անցկացնել խոհանոցում և անհրաժեշտ է լինում փնտրել արագ պատրաստվող ուտեստների բաղադրատոմսեր։

Ձեզ կներկայացնենք 3 պարզ բաղադրիչից կազմված ընթրիք, որը лպատրաստվի մի քանի րոպեների ընթացքում և հավատացեք անչափ համեղ է ստացվում։

Անհրաշեշտ մթերքներն են՝

Կարագ — 150 գ

Սոխ — 2 գլուխ

Բրինձ — 350 գ

Կարտոֆիլ — 5 միջին չափի

Ջուր — 500 մլ

Աղ՝ ըստ ճաշակի

Բրինձը լավ լվանալուց հետո յոթ ր․ խաշել աղաջրում, քամել և անցկացնել սառը ջրով։ Փոքրիկ քառակուսիներով մանրացված սոխը տապակել կարագի մեջ՝ մոտավորապես յոթ ր․, որից հետո մանրացված կարտոֆիլները տապակել սոխի հետ յոթ ր․։

Վրան ավելացնել բրինձը, հավասարեցնել, ապա վրան 2 փոքրիկ կտոր կարագ դնել և թավան ծածկել սրբիչով ու կափարիչով։ Մի քանի րոպեից, երբ եփված կլինի կարտոֆիլը, կարող եք համտեսել։ Ըստ ճաշակի՝ կարեի է նաև կիրառել սև պղպեղ։ Բարի ախորժակ։


Понравилась статья? Поделиться с друзьями: