Աշխատանքային գերհագեցած և արդեն սպառված օրը փակեք համեղ ընթրիքով։ Այն պատրաստելը դժվարի չի լինի, հատկապես, երբ որոշակի աշխատանքներ նախապատրաստած կլինեքմինչ աշխատանքի գնալը։ Այս ընթրիքը պարունակում է օգտակար մթերքներ և հագեցնող է։ Այս ուտեստի հետ միասին այլ ուտեստ պատրաստելու հարկ չի լինի։

Անհրաժեշտ է՝
Հորթի աղացած միս
Կաղամբ
Գազար
Մաղադանոս
Հավիթ — 1 հ․
Աղ, ցանկացած համեմունք, որն ինքներդ եք նախընտրում
Կարմիր քաղցր պղպեղներ — 10 հ․
Բուսայուղ
Սոխ
Լոլիկ — 500 գ
Ջուր — 150 մլ
Սխտորի փոշի
Եգիպտացորենի օսլա
Թթվասեր

Նախ հարկավոր է պատրաստել միջուկը, որով էլ պետք է լցոնել քաղցր կարմիր պղպեղները։ Աղացած միսը, մանրացված գազարը, կանաչին, կաղամբը, հավկիթը և համեմունքները կազմում են միջուկի պարունակությունը, որով էլ պետք է լցոնել պղպեղները և տապակել բուսայուղում։

Այնուհետև նույն թավայում սոխարած պատրաստել և առանձին թավայում կեղևահանած և մանրացված լոլիկներին միացնել ջուրը, օսլան, սխտորի փոշին, մի փոքր աղ, խառնել և միացնել սոխարածին։

Լոլիկային այս խյուսի մեջ դասավորել լցոնած, տապակած պղպեղները և եփել 15-20 ր։ Մատուցել թթվասերով։ Բարի ախորժակ։