Կարամելային տորթ․ անչափ համեղ, նուրբ, փափուկ և արագ պատրաստվող


Առաջարկում ենք պատրաստել շատ համեղ տորթ, որը պատրաստվում է ամենահասարակ բաղադրիչներից և շատ արագ։ Այս տորթի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ խմորային շերտերը հենց սկզբից անչափ նուրբ ու փափուկ են ստացվում։

Ձեզ անհրաժեշտ կլինի՝

Խմորի համար․

Հավկիթ — 3 հ․

Խտացրած կաթ — 1 բանկա

Սոդա — 1 թ․ գ․

Կիտրոնի հյութ — 1 ճ․գ․

Բուսայուղ — 100 մլ

Ալյուր — 200 գ

Կրեմի համար․

Մասկարպոնե — 250 գ

Սերուցք —  300 մլ

Շաքարի փոշի — 70 գ

Հավկիթները լավ հարել , ապա ավելացնել եփած խտացրած կաթ, այնուհետև լցնել սոդան և կիտրոնի հյութը, բուսայուղը(այն կարելի է փոխարինել հալեցրած կարագով) ու ալյուրը։ Լավ խառնել և խմորը բաժանել երեք մասի, ապա յուրաքանչյուրը բարակ շերտով քսել յուղաթղթի վրա։

Թխել 200 աստիճան տաքացված ջեռոցում  5-6 րոպե։ Կրեմի պատրաստման համար նախատեսված բաղադրիչները միախառնել, հարել և շերտերի վրա քսելով՝ հավաքել տորթը։ Զարդարել փշրանքներով։

Թողնել մի քանի ժամ սառնարանում, որպեսզի տորթը ստանա անհրաժեշտ փափկությունը, որից հետո արդեն կարելի է վայելել անմшհական թխվածքը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!