«Կանաչ լոբին ձիթայուղով» ուտեստը կարելի է մատուցել որպես սառը նախուտեստ։ Բացի նրանից, որ չափազանց համեղ է, նաև չափազանց օգտակար է, որի մասին խոսելն անգամ ավելորդ է։ Զիթայուղով պատրաստվող սառը, բանջարեղենային ուտեստներին (լոբով, բամիայով, բակլայով, հատիկ լոբով և այլն )՝ աղի հետ ավելացնել մի կտոր շաքար՝ համի բալանսավորման համար:

Անհրաժեշտ է՝
Սոխ — 0,5 գլուխ
Կանաչ լոբի — 500 գ
Լոլիկ — 3 հ․
Շաքարավազ — 1 թ․գ․
Աղ — 1 թ․գ․
Սառը ջուր — 150 մլ

Պատրաստման հերթականությունն այսպիսին է՝ լոբին կտրատել շատ բարակ ու թեք, ինչպես պատկերված է լուսանկարում։ Կաթսայի մեջ անել սոխառած զեյթունի ձեթով այնպես, որ սոխը չկարմրի, այլ փոքր-ինչ ոսկեգունի։

Լցնել թարմ լոբին, վրան կլպած մանրացրած լոլիկ ( տոմատ չենք ավելացնում այս տեսակ ուտեստին։ Խորհուրդ ենք տալիս այս ուտեստի մեջ թարմ բանջարեղենը չփոխարինել տոմատի մածուկով):

Լցնել աղն ու շաքարավազը, մի քիչ սառը ջուր, դնել միջին կրակի վրա։ Եփել փակ կափարիչով՝ մոտ 25 րոպե: Որից հետո կրակն անջատել, զ լավ խառնել, թողնել սառչի: Մատուցել սառը: