Խնձորով պատրաստված թխվածքները շատերին է դուր գալիս։ Այն յուրահատուկ համ և փխրունություն է հաղորդում քաղցրեղենին։ Խնձորի բաղադրությամբ հազարավոր թխվածքներ կան, որոնք հայտնի են Շարլոտկա անվամբ։

Հազարավոր բաղադրատոմսերից առանձնացրել ենք մեկը, որն այսօր ցանկանում ենք ներկայացնել։ Այն պատրաստման դյուրին պրոցես ունի և որ ամենակարևորն է՝ համից ուղղակի չեք կշտանա։ Այն հալվում է բերանում։
Անհրաժեշտ է՝
Խնձոր — 3 հ․
Հավկիթ — 2 հ․
Շաքարավազ — 1 ճ․գ․
Վանիլ՝ ըստ ճաշակի
Ալյուր — 2 ճ․գ․
Փխրեցուցիչ — 1 թ․գ․
Կաթնաշոռ — 90 գ

Խնձորը կեղևազատել և կտրատել մանր քառակուսիներով։ Հավկիթները շաքարավազի հետ հարել մինչ փրփուրի վերածվելը, միացնել ալյուրը, փխրեցուցիչը և շարունակել հարել։

Ավելացնել կաթնաշոռը, խառնել գդալով և այս ամենին միացնել մանրացված խնձորները, միախառնել և տեղափոխել սիլիկոնե ձևամանի մեջ։ Թխել 190С ջեռոցում, 25-30 ր մինչ վարդագունելը։

Եվ վերջ, կարելի է վայելել այս համեղ քաղցրեղենը թեյյի կամ սուրճի հետ։ Անուշ լինի։