Մրջնաբույն թխվածքատեսակը շատերն են սիրում, սակայն այն պատրաստելը փոքր-ինչ ժամանակատար է։ Այդ է պատճառը, որ փորձում ենք այն գտնել խանութներում։

Սակայն այսօր առանձնացրել և ցանկանում ենք ներկայացնել մրջնաբույնի մի բաղադրատոմս, որի պատրաստման համար ջանքեր գործադրել բնավ հարկավոր չէ։ Անգամ բաղադրիչներն են այլ, սակայն հավատացնում ենք, որ արդյունքն ուղղակի հիացնող է։

Անհրաժեշտ է՝
Կրեկեր — 200 գ
Եփած խտացրած կաթ — 350 գ
Գետնանուշ, ընկույզ, ընդեղենի ցանկացած տեսակ, որն առավել հարիր է ձեր քիմքին — 40 գ
Հալացրած շոկոլադ զարդարելու համար։

Կրեկերը մանրացնել և լցնել խոր տարայի մեջ։ Ավելացնել խտացրած կաթը, մանրացված ընկուզեղենը և լավ խառնել, մինչ կստացվի համասեռ զանգված։ Ընտրեք հարմար բաժակներ, որի մեջ կարող եք լցնել զանգվածը, որպեսզի քաղցրավենիքը ստանա իր համապատասխան տեսքը։ Բաժակի ընտրության հարցում ձեզ կօգնեն նյութին կցված լուսանկարները։

Պատրաստի մրջնաբույնը բաժակներից դուրս բերել և 30 րոպե թողնել սառնարանում, որից հետո հալեցրած շոկոլադով զարդարել։