Ծաղկաղամբով և ոլոռով մսային ուտեստ․ համից չեք կշտանա


Բանջարեղենային ուտեստները օտակար են և իհարկե անհրաժեշտ օրգանիզմին։ Առանց դրանց հնարավոր չէ ճիշտ բալանսավորել օրվա սննդի ռացիոնը։ Բժիշկների և դիետոլոգների կողմից մշտապես խորհուրդ էտրվում սննդում շատ օգտագործել բանջարեղեն ։

Եթե հոգնել եք ծաղկակաղամբով պատրաստված բոլոր նույն ուտեստներից, բայց սիրում եք և շարունակ փնտրում այս բանջարեղենով այլ բաղադրատոմսեր, ապա օգտվեք մեր բաղադրատոմսից։ Հավատացնում ենք՝ ծաղկակաղամբն այս մոտեցմամբ անչափ համով է ստացվում։

Անհրաժեշտ է՝

Տավարի աղացած միս — 200 գ

Ծաղկակաղամբ — 300-400 գ

Սոխ — 0,5 հ․

Տաք ջուր — 250 մլ

Տոմատ — 1 ճ․գ․

Կանաչ ոլոռ — 200 գ

Գազար — 1 հ․

Կարմիր և սև պղպեղներ, աղ՝ ըստ ճաշակի

Խորը թավայում կամ կաթսայում կարմրացնել սոխը՝ սոխառած անել, ավելացնել միսը, տրորելով խառնել, համեմել և սկսել տապակման գործընթացը։ Այն հարկավոր է տապակել 10 ր․, կարմրելուց հետո ավելացնել տոմատը ևջուրը:

Հերթականությամբ լցնել բոլոր նշված բանջարեղենները (գազարն անցկացրեք քերիչով կամ շատ մանր կտրատել․ ցանկությամբ) և եփել ևս 10-15 ր․: Ուտեստը պատրաստ է, բարի ախորժակ: Կարող եք մատուցել թե՛ ճաշին, թե՛ ընթրիքին։


Понравилась статья? Поделиться с друзьями: