Խրթխրթան ձողիկներ, որն այդքան սիրում են երեխաները․ պարզ բաղադրատոմս և անչափ համեղ


Կարտոֆիլները պատրաստեք այս բաղադրատոմսով և այն առավել շատ կսիրեն հենց ձեր երեխաները։ Այս բաղադրատոմսով կարտոֆիլները ստացվում են ինչպես նագեթսներ և չափազանց խրթխրթան են, ինչն այդքան դուր է գալիս երեխաներին։

Այն դժվար չէ պատրաստելը, միայն թե նախապատրաստեք հետևյալ մթերքները՝

Կարտոֆիլ — 6 հ․  միջին չափի

Աղ — 8 գ

Չորացրած ուրց — 2 գ

Սև պղպեղ — 2 գ

Ցանկացած տեսակի կանաչի՝ ըստ ճաշակի

Քերած պանիր չեդեր տեսակի — 100 գ

Եգիպտացորենի օսլա — 110 գ

Բուսայուղ — 30 մլ

Կարմիր պղպեղ — 2 գ

Պետք է նաև հաշվի առնել, որ անհրաժեշտ է տապակել առատ բուսայուղի մեջ։

Կարտոֆիլները խաշել, ապա վերածել խյուսի, որին պետք է  միացնել աղը, չորացրած ուրցը, սև պղպեղը, մանր կտրատած կանաչին, քերած պանիրը և օսլան։

Այս ամենն անհրաժեշտ է այնքան խառնել, մինչ կստացվի համասեռ, ձիգ զանգված, ապա վերցնելով փոքրիկ կտորներ՝ ձեռքերով պատրաստել երկարավուն ձողիկներ, ինչպես պատկերված է նկարում։

Այնուհետև պատրաստել խառնուրդ (բուսայուղ, կարմիր պղպեղ) և դրանով պատել  ձողիկները։

Տապակել առատ բուսայուղի մեջ, որից հետո դասավորել անձեռոցիկի վրա՝ ավելորդ բուսայուղից ազատվելու համար։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!