Լոբով աղցան ընդամենը 10 րոպեում․ անհավանական համեղ և օգտակար


Հերթական համեղ, օգտակար և հագեցնող աղցանի բաղադրատոմսն ենք բերել։ Այն շատ հեշտ և արագ պատրաստման պրոցես ունի և հավատացեք՝ հաճախակի կպատրաստեք։

Պատրաստեք և կհամոզվեք։ Լոբով աղցան, որը պատրաստվում է ընդամենը տասը րոպեում։

Անհրաժեշտ է՝

300 գ կարմիր լոբի (խաշած կամ պահածոյացված)

150 գ պահածոյացված եգիպտացորեն

Չորահաց (համեմված, նախընտրելի համեմունքներով և բուսայուղով), կարելի է նաև ձեռք բերել պատրաստի

Մայոնեզ, թթվասեր

1 ատամիկ սխտոր

Աղ, սև պղպեղ

Մաղադանոս կամ համեմ՝ ըստ ցանկության

Չորահացը դասավորել աղցամանի մեջ, ցողել փոքր-ինչ բուսայուղով և դնել մի կողմ։ Այլ տարայում լոբին, եգիպտացորենը, մանրացված կանաչին  միխառնել սոուսով (մայոնեզ, թթվասեր, սխտոր, աղ և պղպեղի խառնուրդ։ Մթերքների չափն ըստ ձեր ցանկության)։

Աղցանը լցնել մատուցվող ափսեիկենտրոնում, իսկ շուրջը դասավորել չորահացերը։ Ահա և վերջ, կարելի է վայելել այս անմահական աղցանը։ Բարի ախորժակ։ Բաղադրատոմսը պատկանում է Տաթևիկ Թորոսյանին։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!