Այս շաբաթ հանգստյան օրերին առաջարկում ենք անցկացնել տանը և համեղ սեղանի շուրջ ընտանիքի հետ միասին վայելել հանգիստը։ Համեղ սեղան ունենալու համար առաջարկում ենք պատրաստել հետևյալ ուտեստը։ Այն ունենալու համար ձեզ անհրաժեշտ կլինի շատ քիչ բաղադրամասեր և իհարկե բարձր տրամադրություն։

Եվ այսպես, նախապատրաստեք հետևյալը՝
Աղացած միս — 300 գ
Համեմ — ոչ մեծ փունջ
Սոխ — 1 հ․
Լավաշ — 5-6 հ․
Պանիր — 100 գ
Կարագ — 20 գ
Աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման պրոցեսն է՛լ ավելի դյուրին է։ Սոխն ու համեմը անհրաժեշտ կլինի մանր կտրատել, այնուհետև միացնել աղացած մսին և համեմել։

Համապատասխան ձևով կտրատած լավաշի վրա քսել մսային այս միջուկը, վրան շաղ տալ քերած պանիրը, ծածկել, ապա տապակել չոր թավայում՝ յուրաքանչյուր կողմը 4 ր։

Թավայից անմիջապես դուրս բերելուց հետո պատել կարագով։ Ահա և վերջ, կակրելի է վայելել այս համեղ ուտեստը։ Իսկ պատրաստան մանրամասներին առաջարկում ենք ծանոթանալ վարը կցված տեսանյութում։