Ինչպես տանը պատրաստել զովացուցիչ ըմպելիք․ ամռան այս տապից ազատվելու հիանալի միջոց․ հասանելի բաղադրամասեր


Ամռան այս տապից ազատվելու միջոց են զովացուցիչ ըմպելիքները։ Առաջարկում ենք տանը պատրաստել և սառնարանում միշտ ունենալ։ Հյուրերը ձեզանից անչափ շնորհակալ կլինեն սառը ըմպելիք հյուրասիրելու համար։ Ամռան այս կիզիչ օրերին սառը ըմպելիքից լավագույն հյուրասիրություն լինել չի կարող։

Այն համեղ, թարմացնող ըմպելիքը պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի ընդամենը ջուր, շաքարավազ, անանուխի մի քանի ճյուղ և կիտրոն։

Կիտրոն — 2 հ․

Շաքարավազ — 4 ճ․գ․

Անանուխ — մի քանի ճյուղ

Ջուր —  2 լ

Նախապես անհրաժեշտ է եռացնել ջուրը։ Այնուհետև կեղևահանել կիտրոնները, որպեսզի ըմպելիքը դառնություն չունենա։  Կիտրոնը կտրատել օղակաձև, ապա օղակները բաժանել չորս մասի, հեռացնել կորիզները։

Համապատասխան տարայի մեջ լցնել կտրատած կիտրոնը, վրան ավելացնել շաքարավազը, ապա երկարավուն գդալով փոքր-ինչ տրորել, որպեսզի հյութը դուրս  գա։ Լցնել մանրացված անանուխը և կրկին տրորել։ Եռացրած սառեցրած ջուրը  լցնել և ավելացնել սառույց։

Մատուցելիս բաժակների մեջ սառույց դնել և ըմպելիքը լցնել մաղով։ Եվ վերջ, վայելեք շոգ ամառը զովանալով։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!