Աշխատանքային հագեցած օրվա ավարտին առաջարկում ենք պատրաստել հետաքրքիր ընթրիք, որը կհավանեն ընտանիքի բոլոր անդամերը։

Այն թեթև է և կարելի է համտեսել ընթրիքին։ Բաղադրատոմսը հարմար է և հասանելի, իսկ պատրաստման գործընթացը բավականին դյուրին՝ չնայած այն բանին, որ պատրաստման յուրօրինակ մոտեցում ունի։

Առաջարկում ենք պատրաստել, համտեսել և համոզվել, որ անչափ համեղ է ստացվում։ Պատրաստման համար առաջարկում ենք ունենալ՝
Հավ — 1 միջին չափի
Սոխ — 2 h.
Սերուցք — 200 գ
Սպանախ — 500 g
Աղ և համեմունքներ` ըստ ճաշակի

Հավը տապակել բուսայուղի մեջ մինչև ոսկեգունելը, ապա լցնել մանրացված սոխը և տապակել այնքան, մինչև կհասնի թափանցիկության ։ Այնուհետև լցնել սերուցքը, աղը և համեունքները։ Եփել յոթ րոպե, որից հետո ավելացնել սպանախը և երեք րոպե անց անջատել կրակը։

Մատուցել տաք վիճակում և ձևավորել ըստ ճաշակի։ Այն հարմար է մատուցել և՛ ճաշին, և՛ ընթրիքին։ Սերուցքը խորհուրդ էտևվում վերցնել 33 տոկոսանոց։