Թռչնամսից գրպանիկներ․ ընթրիք ինչպես ռեստորանում շատ հեշտ է․ անպայման փորձեք


Եթե կցանկանաք տանը կազմակերպել ընթրիք ինչպես ռեստորանում, մի մտահոգվեք, այն բարդ չէ։ Ձեզ ընդամենն անհրաժեշտ կլինի վառ երևակայություն, իսկ բաղադրատոմսի առումով հանգիստ եղեք․ այն արդեն ձեր առջև է։

Անհրաժեշտ է՝

Հավի կրծքամիս — 2 հ․

Բուլղարական պղպեղ — 60 գ

Բրոկոլի — 80 գ

Պանիր — 45 գ

Կաթնաշոռային պանիր — 50 գ

Աղ, պղպեղներ, սխտոր՝ ըստ ճաշակի

Հավատացնում ենք՝ այս ուտեստը կհավանեն ընտանիքի բոլոր անդամները։ Թռչնամիսը բանջարեղենային համադրությամբ ուղղակի հրաշալի համ է ստանում և հարմար է բոլորի քիմիքին։ Եվ այսպես, կրծքամսի վրա դանակով ճեղքեր արեք, որպեսզի գրպանի տեսք հիշեցնի, այնուհետև համեմունքներով և բուսայուղով լավ պատեք և դրեք մի կողմ։

Այժմ պատրաստեք բանջարեղենային և կաթնապանրային  խառնուրդ։ Բոլոր մնացած բաղադրիչները մանրացրեք(բրոկոլին եռացրած ջրում 3 ր պահել, ապա օգտագործել), լավ միախառնեք և լցոնեք մսային գրպանիկները։

Եփեք 180 աստիճան տաք ջեռոցում 30 ր։ Այս  ուտեստը հիանալի է համադրվում փլավային տարբեր ուտեստների հետ։ Բարի ախորժակ։


Понравилась статья? Поделиться с друзьями: