Թխվածքաբլիթներ, որոնք ուղղակի հալվում են բերանում


Երեկոյան ընտանեկան ժամանցն է՛լ ավելի հետաքրքրական դարձնելու, մտերիմնեիրին ուրախացնելու համար առաջարկում ենք պատրաստել անչափ համեղ, նուրբ ու փխրուն թխվածքաբլիթներ, որոնք պատրաստվում են չափազանց արագ։ Այս բաղադրատոմսն ուղղակի կզարմացնի ձեզ իր հեշտութայմբ և, իհարկե, համեղությամբ։

Իսկ որպես բաղադրամաս անհրաժեշտ կլինի չնչին մթերքներ։ Եվ այսպես, բերանում հալվող այս թխվածքաբլիթների պատրաստման համար առաջարկում ենք նախապատրաստել հետևյալ բաղադրիչները՝

Հավկիթ — 1 հ․

Շաքարավազ — 100 գ

Բուսայուղ — 120 մլ

Փխրեցուցիչ — 1 թ․գ․

Ալյուր — 200 գ

Կարծում ենք համոզվեցիք, որ ամենապարզ բաղադրիչներն են անհրաժեշտ այս թխվածքաբլիթների համար։

Եթե արդեն ամեն ինչ նախապատրաստված է, ապա անցնենք պատրաստման գործընթացին։ Նշենք, որ խմորն անչափ փափուկ և էլաստիկ է ստացվում և հաճելի է աշխատել նման խմորով։

Թխվածքաբլիթների պատրաստման ողջ մանրամասենրին առաջարկում ենք ծանոթանալ վարը կցված տեսանյութում, որտեղ յուրաքանչյուր քայլ հստակորեն նշված է։ Բարի ախորժակ։


Понравилась статья? Поделиться с друзьями: