Թխվածքաբլիթներ ընդամենը երեք բաղադրիչից․ փափուկ և անչափ համեղ


Ներկայացնում ենք թխվածքաբլիթների անչափ հեշտ բաղադրատոմս, որը կդառնա ձեր երեխաների սիրելի բլիթը։ Այն կարելի է ունենալ պայուսակում՝ որպես համեղ նախաճաշիկ։ Այն փափուկ և չափազանց համեղ է ստացվում և ունի դյուրին պատրաստման պրոցես։

Կարող է զարանալի հնչել, բայց անհրաժեշտ է ընդամենը 3 բաղադրիչ, չեք հավատա, բայց նույնիսկ ալյուր կամ փխրեցուցիչ անհրաժեշտ չէ։ Այս թխվածքաբլիթները կոչվում են Կոկոսային, որի նուրբ համը հիշեցնում է Բաունտի շոկոլադ։

Եվ այսպես, անհրաժեշտ է՝

Հավկիթ — 2 հ․

Շաքարավազ — 80-100 գ

Կոկոսի փաթիլներ — 250-300 գ

Ձեզ միայն մնում է միացնել իրար այս երեք բաղադրիչները, լավ խառնել, ձեռքերի օգնությամբ ստանալ փոքրիկ գնդեր, դասավորել յուղաթղթով նախապատրաստած ձևամանում և ուղարկել տաք ջեռոց։ Առաջարկում ենք ջեռոցում երկար չթողնել․ երբ փոքր-ինչ կկարմրի, անմիջապես դուրս բերեք ջեռոցից։

Կոկոսի փաթիլների քանակը կարող է տարբեր լինել․ այն կախված է հավկիթի չափերի։ Իսկ նյութին կցված լուսանկարները կարող են օգտակար լինել։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!