Թեթև, նուրբ և անչափ համեղ աղցան լոբով և գազարով․ անմահական համ


Հաճախ է ցանկություն լինում սնվել թեթև ուտեստներով։ Այդ պահերին ամենալավ տարբերակը աղցաններն են։ Դրանց բազմազանության մեջ առաջարկում ենք ևս մեկը, որը, հավատացնում ենք, անչափ հավանելու։ Այն դյուրին պատրաստման ընթացք ունի և համային հրաշալի համադրություն։

Այս թեթև, նուրբ և անչափ համով այս աղցանը ստանալու համար նախապատրաստեք հետևյալ բաղադրամասերը՝

Պահածոյացված կամ խաշած հատիկ լոբի — 1 փոքր բանկա

Հավի կրծքամիս(թելերի բաժանած)- 250 գ

Քերած գազար — 150 գ

Կանաչի՝ մի քանի ճյուղ

Կանաչ սոխ՝ մի քնաի ճյուղ

Աղ, մայոնեզ՝ ըստ ճաշակի

Այս մի քանի բաղադրամասից կազմված աղցանի պատրաստման համար ձեզ մնում է միայն հավաքած բոլոր բաղադրամսերը միախառնել, համեմել և վայելել։

Աղցանը համադրելի է տարատեսակ ուտեստների հետ։ Համեղ ու հագեցնող է նաև առանց համադրման։

Գունագեղ է, գեղեցիկ և կարող է հիանալի կերպով զարդարել հացկերույթի սեղանը։ Եվ որ նաև կարևոր է՝ չափազանց օգտակար է։


Понравилась статья? Поделиться с друзьями: