Դեռ չեք հանդիպել այսքան համեղ և հետաքրքիր Թռչնի կաթ


Առաջարկում ենք պատրաստել կարամելային թռչնի կաթ։ Անչափ համեղ է պատրաստվում և նաև  հեշտ է յան պատրաստելը։ Հավատացնում ենք, որ գոհ կմնան և՛ ընտանիքի անդամները և՛ հյուրերը։

Այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի՝

Բաղադրիչներ հիմքի համար

Թխվածքաբլիթներ — 300 գ

Սերուցքային կարագ — 120 գ

Բաղադրիչներ սուֆլեի համար

Սպիտակուց — 2 հ․

Աղ՝ մեկ պտղունց

Կիտրոնի աղ՝ մեկ պտղունց

Բաղադրիչներ քաղցրաջրի համար

Սառը ջուր — 150  մլ

Ագար — 15 գ

Շաքարավազ — 300 գ

Բաղադրիչներ կրեմի համար

Եփած խտացրած կաթ — 100 գ

Սերուցքային կարագ — 180 գ

Ագարը թրջել ջրի մեջ 15-20 րոպե։ Շաքարավազն ու ագարը միախառնել և դնել կրակին։ Եփել անդադար խառնելով մինչ եռման աստիճանի հասնելը։ Այնուհետև սպիտակուցները մեկ պտղունց աղի հետ հարել մինչև պնդանալը, ապա ավելացնել կիտրոնի աղ։

Եփել քաղցրաջուրը, այն պետք է լինի 110 աստիճան ։ Քաղցրաջուրը բարակ շիթով լցնել սպիտակուցային զանգվածի վրա  և շարունակել հարել և աստիճանաբար ավելացնել սերուցքային կարագը (փափկեցված) խտացրած կաթի հետ լավ հարած։ Հարել այնքան, մինչև կստացվի միասեռ զանգված։

Թխվածքաբլիթները վերածել փշրանքների և խառնել կարագի հետ, լցնել ձևամանի մեջ և գդալով հարթեցնել, ապա դնել կես ժամով սառնարանում։ Հանել սառնարանից և վրան լցնել սպիտակուցային զանգվածը, թողնել կես ժամ և կտրատել ինչպես կցանկանաք։ Ըստ ցանկության կարելի է նաև ջնարակապատել։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!