Դդմիկով և գազարով յուրահատուկ նախուտեստ․ դդմիկը կորեական ձևով


Առաջարկում ենք ընթրիքին պատրաստել  դդմիկ կորեկան ձևով։ Այն շատ յուրահատուկ և նուրբ համ ունի։ Հարմար կլինի մատուցել ընթրիքին, քանի որ բանջարեղենային պարունակության շնորհիվ թեթև է, իսկ ճաշին կարելի է օգտագործել որպես աղցան և մատուցել  փլավային ուտեստների հետ։

Անհրաժեշտ է՝

Դդմիկ — 3 հ․

Գազար — 2 հ․

Սոխ — 2 հ․

Սխտոր — 2 պճեղ

Կիտրոն — 0,5 մասը

Կանաչի — 0,5 կապ

Բուսայուղ — 100 մլ

Խաղողի քացախ 6% — 2 ճ․գ․

Շաքարավազ — 1 թ․գ․

Խմելի-սունելի — 1 թ․գ․

Պապրիկա — 1 թ․գ․

Հատիկավոր սև պղպեղ — 10 հ․

Աղ — 2 թ․գ․

Դդմիկը կտրատել երկարությամբ, ինչպես պատկերված է լուսանկարներում։ Եթե կեղևը բարակ է, ապա կարելի է պատրաստել կեղևով։ Այնուհետև վրան լցնել աղը, շաքարավազը, համեմունքները և կիտրոնի հյութը։

Այս ամենը լավ խառնել  և դնել մի կողմ։ Այդ ընթացքում տապակել սոխը և ավելացնել գազարը, որն անհրաժեշտ է կտրատել ինչպես դդմիկը և տապակել սոխի հետ միասին առանց կափարիչի, միջին կրակի վրա, 3-4 րոպե, որից հետո տեղափոխել ափսեի մեջ։

Ապա դդմիկը քամել ավելորդ հեղուկից և տապակել նույն թավայի մեջ և  վրան լցնել տապակած գազարն ու սոխը, ավելացնել սխտորը, մի փոքր աղ, քացախ և կանաչին։  Լավ միախառնել և 3-4 ժամ պահել սառնարում, որից հետո կարելի է համտեսել։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!