Դդմիկով բլիթներ․ նուրբ և անսահման համեղ նախուտեստ․ յուրահատուկ բաղադրատոմս


Ամռան այս տապին առաջարկում ենք պատրաստել դդմիկով  թեթև բլիթներ, որոնք անչափ նուրբ համ ունեն և կարող են անփոխարինելի լինել թե՛ նախաճաշին, թե՛ ճաշին և թե՛ ընթրիքին։ Այն հիանալի ուտեստ կարող  է հանդիսանալ նիհարել ցանկացողների համար։ Յուրահատուկ է իր տեսակի մեջ։

Եվ այսպես, ձեզ անհրաժեշտ կլինի՝

Դդմիկ — 230 գ

Հավկիթ — 2 հ․

Կաթ — 4 ճ․գ․

Պանիր — 30 գ

Բրնձի ալյուր — 3 ճ․գ․

Աղ, պղպեղ, կանաչի

Միջուկի համար՝

Պանիր

Սխտոր

Լոլիկ

Կաթնաշոռ

Բոլոր բաղադրամասերն անցկացնել քերիչով և լավ խառնել։ Դդմիկը մինչ մյուս բաղադրիչներին միացնելը ձեռքերով լավ քամել և հեռացնել հյութը։ Լավ խառնելուց հետո այն տապակել չկպչող թավայի մեջ առանց բուսայուղի։ Տապակել անհրաժեշտ է նրբաբլիթների տեխնիկայով։

Այնուհետև պատրաստել միջուկը․ կրկին միախառնել բոլոր բաղադրիկչները, լավ խառնել  և սկսել քսել դդմիկից պատրաստված բլիթների վրա, փաթաթել և վերջ, կարելի մատուցել։ Ստացվում է անսահման նուրբ, համեղ նախուտեստ, որը կհավանեն նույնիսկ ամենաքմահաճ քիմքի մարդիկ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!