Բրոկոլիով կոտլետ․ անչափ համեղ բանջարեղենային ուտեստ


Այսօր առաջարկելու ենք յուրահատուկ բաղադրատոմս՝ բրոկոլիով կոտլետ։ Այն մարդիկ, ովքեր չեն սիրում այս բանջարեղենը, կարող են փորձել այս տարբերակով։ Բրոկոլին չափազանց օգտակար հատկություններով օժտված բանջարեղեն է, որն արժի ներառել ճաշացանկում։

Եվ այսպես, ձեզ անհրաժեշտ կլինի՝

Բրոկոլի — 500 գ

Սխտոր — 1 ատամիկ

Հավկիթ — 1 հ․

Ալյուր — 1 ճ․գ․

Քերած հալվող պանիր — 50 գ

Աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Բրոկոլին եռման ջրի մեջ եփել 3-4 րոպե, որից հետո քամել ու շատ մանր կտրատել: Ավելացնել մնացած բաղադրիչները և բուսայուղի մեջ տապակել:

Կարելի է  մատուցել  սխտոր մածունի սոուսով, այդպես նույնպես համեղ  է ստացվում կամ
կարելի է համտեսել հենց այդպես կամ թթվասերով, մայոնեզով: Խորհուրդ ենք տալիս սկզբում 1 կոտլետ փորձել, եթե կտեսնեք չի փշրվում, հեշտ կարողանում եք շրջել,  շարունակեք նաև մյուսները:

Իսկ եթե լավ չկպչի իրար, 1 ձու էլ ավելացրեք ու համապատասխանաբար 1 ճ/գ ալյուր: Կարելի է մատուցել տարատեսակ խավարտների, աղցանների հետ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!