Բերանում հալչող շոկոլադաբանանե վաֆլիներ


Այս բաղադրատոմսը կհետաքրքրի  բոլոր շոկոլադե սիրահարներին: Համեղ ու բուրավետ վաֆլիները կլինեն հիանալի  դեսերտ կամ ընտանեկան նախաճաշ: Նրանք պատրաստվում են երկու տեսակի խմորից, այնպես որ արդյունքը պարզապես զարմանալի է:

Պահանջվող  պարագաներ՝

բանան — 1 հատ

շաքարավազ `130 գր

— 70 գր

կաթ — 2.5 բաժակ

շոկոլադ `50 գր

ալյուր — 2,5 բաժակ

դարչին — 1 պտղունց

աղ, սոդա

կակաոյի փոշի — 30 գր

ձու — 1 հատ

Պատրաստման եղանակը՝

Վերցնել խորը աման, դրա մեջ բանանը տրորել, այնպես, որ ստացվի պյուրեանման զանգված: Հալեցնել կարագը եւ ավելացնել բանանի խառնուրդին:  Ավելացնում ենք ձուն, ապա նաև  կաթը եւ շաքարավազը: Խառնել մինչեւ ստացվի համասեռ զանգված: Առանձին խառնում ենք  ալյուրը, սոդան, աղը եւ դարչինը: Ավելացնում ենք սա  մյուս զանգվածին և լավ խառնում:

Շոկոլադի համար մի բաժակի մեջ  կտրել շոկոլադը եւ  ավելացնել կարագը: Օգտագործելով ջրային բաղնիք, նրբորեն հալեցնում ենք  բոլոր բաղադրիչները մինչեւ համասեռ զանգված ստանալը: Այնուհերտ ավելացնել շաքարավազ և կրկին  խառնել: Որից հետո հարկավոր է  լցնել կաթի մեջ եւ ավելացնել ձուն,հարել:  Առանձին խառնել  ալյուրը, աղը, կակաոյի փոշին եւ սոդան: Չոր խառնուրդի վրա լցնել  շոկոլադե զագվածը:

Տաքացնել վաֆլոի համար նախատեսված  երկաթը եւ դրա վրա խմորը տարածել քաոսային ձեւով: Պատրաստված վաֆլիները դնել ափսեի մեջ: Պատել մեղրով, ջեմով, պաղպաղակով կամ պարզապես շաքարի փոշիով:

Բարի ախորժակ:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!