Բանջարեղենային աղցան, որը վիտամինների հարուստ պաշար ունի․ համից չեք կշտանա


Տաք օրերին ուտելու ցանկություն չի լինում, սակայն օրգանիզմը վիտամիններով հարստացնելու համար աղցանը լավագույն տարբերակ է։ Առաջարկում ենք աղցանի անչափ հեշտ բաղադրատոմս, որի պատրաստումը հաճելի կլինի, իսկ համն ուղղակի՝ անմահական։ Աղցանը կարող են կիրառել նաև նիհարել ցանկացողները։

Անհրաժեշտ է՝

Բրոկոլի — 400 գ

Սոխ — 1 գլուխ

Վարունգ — 1 հ․

Լոլիկ (չերի) — 10 հ․

Ձիթապտուղ — 10 հ․

Պանիր բրինզա — 50 գ

Կիտրոն

Աղ

Բուսայուղ

Բրոկոլին 2 ր խաշել , մանրացնել, վրան լցնել կտրատած սոխ, վարունգ, լոլիկ։ Ավելացնել առանց կորիզների ձիթապտուղ և քառակուսիներով մանրացված պանիր։

Կիտրոնը քամել, վրան ավելացնել աղ, բուսայուղ ։ Լավ խառնել և լցնել կտրատած բանջարեղենի վրա։ Ցանկության դեպքում կարելի է օգտագործել համեմունքներ՝ ըստ ճաշակի։ Այս աղցանը կարելի է համադրել տարբեր ուտեստների հետ․ տապակած կարտոֆիլի, մսի և փլավային տարբեր ուտեստների հետ։

Աղցանն իրենից ներկայացնում է վիտամինների մեծ փունջ, որը կհարստացնի օրգանիզմը անհրաժեշտ օգտակար նյութերով, որոնք անհարժեշտ են գարնան ամիսներին։


Понравилась статья? Поделиться с друзьями: