Անչափ համեղ, նուրբ, ընդգծված համով և հաշված վայրկյաններում պատրաստվող աղցան


Տոները մոտենում են ավարտին և տոնական սեղանը հավաքվում է։ Սակայն սնվել և շարունակել ապրել, բնականաբար, անհրաժեշտ է։

Այդ պատճառով էլ առաջարկում ենք թեթև, հեշտ պատրաստվող աղցան, որը կարեի է համադրել ցանկացած ուտեստի հետ։ Այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի մի քանի բաղադրիչ և հարկ չկա ժամերով սպասել, մինչ կեփվեն աղցանի բաղադրիչները, մեկ, երկու և աղցանը պատրաստ է։

Ծովախեցգետնի ձողիկներ — 1 տուփ

Հալած պանիր  — 150 գ

Խաշած հավկիթ — 2 հ․

Եգիպտացորեն — 1 փոքրիկ տարա

Մայոնեզ

Աղցանամանում, որով  ցանկանում եք մատուցել այն, լցրեք փոքր-ինչ մայոնեզ, վրան մանր կտրատած ծովախեցգետնի ձողիկները, կրկին մայոնեզ, որի վրա առատորեն շաղ տվեք քերած պանիրը, կրկին մայոնեզ, այնուհետև մանր կտրատած խաշած հավկիթը, վրան պատեք մայոնեզով և վերջում՝ որպես վերջին շերտ՝ եգիպտացորեն։

Այն խառնել իրար հարկավոր չէ, քանի որ պետք է ստանալ տորթ-աղցան։ Օժտված է նուրբ համային հատկանիշներով և միշտ կարելի է ունենալ։


Понравилась статья? Поделиться с друзьями: