Անչափ համեղ կարկանդակներ, որոնք բերանում ուղղակի հալվում են․պատրաստեք և կհամոզվեք


Առաջարկում ենք պատրաստել համեղ կարկանդակներ յուրահատուկ բաղադրատոմսով։ Խմորն ուղղակի հալվում է բերանում, իսկ որպես միջուկ՝ կարելի է օգտագործել ցանկացած մթերք, որն առավել ձեզ դուր կգա։ Այս կարկանդակները կարելի է համտեսել թե՛ ճաշին, թե՛ ընթրիքին։ Հարմար է  նաև որպես նախաճաշիկ դպրոցում։ Պատրաստման գործընթացը բարդ չէ, իսկ բաղադրիչներն էլ շատ չեն։

Անհրաժեշտ է՝

Խմորիչ — 1  թ․գ․

Կաթ — 250 մլ

Շաքարավազ — 0,5 թ․գ․

Աղ — 0,5 թ․գ․

Հավկիթ — 3 հ․

Ալյուր — 300 գ

Սոխ — 1 միջին չափի

Գազար — 1 միջին չափի

Կաղամբ — 400 գ

Խմորիչը մի քանի ճաշի գդալ կաթի հետ խառնել և 20 րոպե դնել մի կողմ։ Շաքարավազ, աղը և երկու հավկիթները (մեկը նախատեսված է կարկանդակների երեսին քսելու համար) հարել, լցնել կաթը,ապա խմորիչային խառնուրդը։ Ալյուրը լցնել այնքան, որ ստացվի փափուկ և չկպչող խմոր։

Ծածկել և դնել մի կողմ։ Մինչ խմորը կբարձրանա, այդ ընթացքում պատրաստել միջուկը։ Պատրաստել սոխարած, վրան լցնել քերած գազարը, տապակել, ապա բարակ կտրատած կաղամբը, տապակել։ Ավելացնել աղ, պղպեղ և վերջ։ Հասունացած խմորից ստանալ միջին չափի գնդիկներ։

Դրանք գրտնակի օգնությամբ բացել, դնել միջուկը և տալ եռանկյունու տեսք։ Դասավորել նախապես յուղաթղթով նախապատրաստած ձևամանի մեջ, վրան քսել ձվի և կաթի խառնուրդ, ապա թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում՝ մինչ վարդագունելը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!