Անչափ համեղ աղցան ամենապարզ բաղադրիչներից․ անպայման փորձեք


Տոնական կամ առօրյա ձեր համեղ սեղանը լրացրեք և ամբողջական դարձրեք աղցանների միջոցով։ Ահա հերթական աղցանի բաղադրատոմսն եք բերել, որն անպայման ձեզ դուր կգա։

Դուք դրանում ինքներդ կհամոզվեք, երբ պատաստեք և վայելեք այս աղցանի անմահական համը։ Այս աղցանը առավել հայտնի է և հաճախ է պատրաստվում գերմանական խոհանոցոմ։ Այն իր մեջ պարունակում է ամենապարզ բաղադրիչները։ Դե ինչ, սկսե՞նք։

Նախապատրաստեք հետևյալ բաղադրամասերը՝

Կարտոֆիլ — 500 գ

Սոխ — 150 գ

Երշիկ — 150 գ

Թթու վարունգ — 150 գ

Մաղադանոս

Մանանեխ — 2 ճ․գ․

Բուսայուղ — 35 մլ

Սոխի մարինացման համար՝

Աղ — 1 թ․գ․

Շաքարավազ — 1 ճ․գ․

Քացախ — 1 ճ․գ․

Սառը ջուր — 200  մլ

Կարտոֆիլը նախապես պետք է խաշել, ապա կեղևահանել և փոքր-ինչ խոշոր չափով կտրատել, այնուհետև անցել հաջորդ բաղադրամասերին։

Այս աղցանի ճիշտ պատրաստման և  քայլերի հաջորդականությանը կարող եք ծանոթանալ վարը ներկայացված տեսանյութում և վայելեք համեղագույն այս աղցանը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!