Աներևակայելի համեղ աղցան․ պատրաստվում է տասը րոպեում


Ամռան շոգին հաճախ ուտելու ցանկություն չի լինում։ Բայց, այնուամենայնիվ, ուտել հարկավոր է։ Այդ պատճառով առաջարկում ենք  մի հրաշալի, թեթև և նուրբ համային հատկանիշնեշրով օժտված աղցան։

Այն նաև  բավական հեշտ է պատրաստել․ ձեզ հարկավոր կլինի ընդամենը տասը րոպե։ Այնքան համեղ  է ստացվում, որ անդադար պատրաստելու ցանկություն կլինի։

Անհրաժեշտ է՝

Հավի կրծքամիս — 400 գ

Հավկիկթ — 2 հ․

Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Բուսայուղ — 1 ճ․գ․

Վարունգ — 1 հ․

Լոլիկ — 1 հ․

Թթվասեր — 2 ճ․ գ․

Մանանեխ — 1 ճ․գ․

Կարմիր պղպեղ — 1 հ․

Խաշված հավի կրծքամիսը մանրեցնել, վրան ավելացնել մանր կտրատած պղպեղը, լոլիկը և վարունգը։ Դնել մի կողմ։

Հավկիթները համեմունքներով լավ հարել և բուսայուղի մեջ տապակել երկու կողմից։ Մինչ կսառի պատրաստի ձուն, անհրաժեշտ է պատրաստել սոուսը․ թթվասերին ավելացնել մանանեխ և համեմունքներ ըստ ճաշակի և լավ միախառնել։

Պատրաստի հավկիթը փաթաթել և բարակ-բարակ կտրատել, ապա լցնել մյուս բաղադրիչների վրա և համեմել սոուսով և վերջ։ Բարի ախորժակ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!