Այս պանրով բլիթները անտարբեր չեն թողնի ոչ ոքի․ համեղ, փափուկ և ծորացող պանրով


Պանրային ուտեստները համեղ և օգտակար են։ Պանրային համադրությունները շատերին են դուր գալիս։ Բերել ենք հերթական համեղ բաղադրատոմսը, որը ուրախություն կպարգևի ձեզ և ձեր հարազատներին։

Անհրաժեշտ է՝

Խմոր

Ալյուր — 300 գ

Աղ — 1/2 թ․գ․

Շաքարավազ — 1 թ․գ․

Խմորիչ- 1 թ․գ․

Թթվասեր — 2 ճ․գ․

Տաթ ջուր — 100-120 մլ

Բուսայուղ — 1 ճ․գ․

Միջուկ

Կաթնաշոռ — 300 գ

Հալվող պանիր — 200 գ

Եվ մեկ հավկիթ խմորի վրա քսելու համար

Պատրաստել խմորը՝ բոլոր բաղադրչները միախառնելով իրար, ապա հունցել և ստանալ փափուկ խմոր, այն կարող է փոքր-ինչ կպչել ձեռքերին, հոգ չէ։ Ապա դնել տաք տեղ 1-1,5 ժամով։ Կաթնաշոռը լավ հարել և ստանալ համասեռ զանգված։ Կարող եք լրացուցիչ հավելել։

Խմորը բաժանել հավասար մասերի և դասավորել յուղաթղթով նախապատրաստած ձևամանում, սպասել 15ր, ապա ձեռքերով բլիթի տեսք տալ, վրան պատել հարած հավկիթով, ապա քսել կաթնաշոռը, իսկ վրայից շռայլորեն լցնել քերած պանիրը։

Այժմ հարկավոր է բլիթներին կրկին 15 ր թողնել հանգստանան, ապա տեղափոխել 220 աստիճան տաք ջեռոց և թխել 12-15 ր։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!