Այսքան նուրբ թխվածքաբլիթներ դուք դեռ չեք փորձել․ այն ուղղակի հալվում է բերանում


Քանի դեռ օրերը ցուրտ են, և թեյախմությունն անչափ մեծ հաճույք է պատճառում, բաց մի թողեք առիթը։ Բաղադրատոմսը, որը ներկայացնում ենք ձեզ անչափ հեշտ է և պարունակում է հասանելի բաղադրիչներ։

Արդյունքում կստանաք անչափ նուրբ թխվածքաբլիթներ, որոնք ուղղակի հալվում են բերանում։ Այն կդառնա ձեր սիրելին։ Համեղ է թե՛ սուրճի, թե՛ թեյի հետ։

Անհրաժեշտ է՝

Ալյուր — 200 գ

Հավկիթ — 1 հ․

Շաքարի փոշի — 100 գ

Բուսայուղ — 100 մլ

Աղ — 1 պտղունց

Վանիլին — 0,5 թ․գ․

Փխրեցուցիչ — 0,5 թ․գ․

Այս անչափ հասարակ, բայց շատերի կողմից սիրված թխվածքաբլիթները պատրաստվում են հետևյալ կերպ․ հավկիթի վրա լցնել շաքարի փոշին, ապա հերթով հավելել մյուս բոլոր բաղադրամասերը և լավ հարել հատուկ հարիչ-գդալի օգնությամբ մինչ կստացվի համասեռ, մածուցիկ զանգված, ապա լցնել ալյուրը և լավ հունցել, ստանալ փափուկ, ձեռքերին չկպչող խմոր։

Այնուհետև պոկել փոքրիկ կտորներ և տալ թխվածքաբլիթի տեսք։ Դասավորել յուղաթղթով նախապատրաստած ձևամանում և թխել 10 ր 180 աստիճան տաք ջեռոցում։


Понравилась статья? Поделиться с друзьями: