Ամենահեշտ ու ամենահամեղ թխվածքաբլիթները 15 րոպեում


Կարծում ենք շատերին դուր չի գա ամռան այս շոգին երկար ժամանակ անցկացնել գազօջախի մոտ կանգնած, սակայն համեղ ուտել, ինչ խոսք, բոլորն են սիրում։ Այդ իսկ պատճառով առաջարկում ենք ձեզ թխվածքաբլիթների հեշտ և արագ բաղադրատոմս։ Այն ամենահեշտ ու ամենահամեղ քուքիներն են, որոնք պատրաստվում են  15 րոպեում։

Անհրաժեշտ է՝

Հալեցրած կարագ — 85 գ

Շաքարավազ — 85 գ

Հավկիթ — 1 հ․

Աղ — 1 պտղունց

Վանիլին — 1 պտղունց

Սոդա — 1 թ․գ․

Ալյուր — 150 գ

Կտրատած շոկոլադ — 100 գ

Հալեցրած կարագը, շաքարավազը և հվակիթը ,իախառնել։ Ավելացնել մյուս բաղադրիչները և ամենավերջում շոկոլադի կտորները: Մի քանի կտոր պահել վերջում վրան շարելու համար։ Տապակի վրա դնել յուղաթուղթ, ձեռքով ստանալ գնդիկներ, մի փոքր հարթեցնել և շարել իրարից մի փոքր հեռու:

Այս չափաբաժնից ստացվում է մոտավորապես 12-13 հատ քուքի: Պահած շոկոլադը ավելացնել թխվածքաբլիթների վրա ու տեղափոխել 170-180 աստիճան տաքացած ջեռոց: Պահանջվում է 7-10 րոպե, եթե տեսնեք, որ քուքիների ստորին հատվածը արդեն կարմրել է ուրեմն թխված:

Ջեռոցից հանելուց հետո քուքիների վերևի մասը բավականին փափուկ կլինի, բայց սառչելուց հետո ամրանում են (չսպասեք մինչև վերին հատվածը կարմրի․ այդպես կչորանա):


Понравилась статья? Поделиться с друзьями: