Քինոայի օգտակար հատկությունների մասին բազմիցս խոսվել և շարունակվում է խոսվել ու նորանոր բացահայտուներ կատարվել։

Այս անգամ ներկայացնելու ենք աղցան, որը հարուստ է վիտամիններով և այնպես է բուրում, որ ասես գարունը հենց սեղանին դրված լինի։

Քինոայով ամենահամեղ աղցանը, որը մինչ այսօր փորձել եք։ Եվ այսպես՝ սկսեք պատրաստման գործընթացը։ Այն բարդ չէ և անգամ հաճելի պրոցես ունի։

100 գ քինոայի վրա 2 մատնաչափ բարձր ջուր լցնել և դնել կրակին։ Երբ կսկսի եռալ․ անհրաժեշտ է ջուրը թափել (սա անհրաժեշտ է, որպեսզի դուրս գա քինոային հատուկ դառնահամը)։ Նորից ջուր ավելացնել 2 մատնաչափ բարձր և եփել մինչև ջուրը կոլորշիանա։

Սպասել սառչի, այնուհետև ավելացնել՝ 50 գ խաշած սիսեռ, կես ավոկադո, խառը կանաչի (սամիթ, մաղադանոս, համեմ), կիտրոնի հյութ, աղ, սև պղպեղ, 2ճ/գ ձիթայուղ, 50 գ նռան հատիկներ: Բուսական շատ համեղ աղցան է, հարմար նաև պահքի շրջանում։