Աղցան «Նրբություն»․ յուրահատուկ նուրբ և ընդգծված համ․ փորձեք և կհամոզվեք


Դժվար կգտնվի մի մարդ, որ չի սիրի աղցան։ Թեթև ուտետներ նախընտրում են գրեթե բոլորը։ Հիմնական ուտեստներին զուգահեռ աղցանների մատուցումը առավելհագեցնող, բազմազան և հետաքրքիր է դարձնում հացկերույթը։

Այսօր բերել ենք մի բաղադրատոմս և առաջարկում ենք պատրաստել «Նրբություն» աղցանը, որի համը իսկապես համապատասխանում է իր անվանը։

Անհրաժեշտ է՝

Հազարի տերևներ — 8 հ․

Տապակած կամ խաշած(ինչպես ու կնախընտրեք դուք)սունկ — 200 գ

Տապակած կամ խաշած հավի կրծքամիս — 200 գ

Խոզապուխտ — 100 գ

Գունավոր պղպեղներ — 2 հ․

Լոլիկ մանր — 8 հ․

Պինդ տեսակի պանիր — 100 գ

Աղ և մայոնեզ՝ ըստ ճաշակի

Բոլոր բաղադրիչները մանրացնել, միախառնել, համեմել աղով, մայոնեզով և վերջ։ Մատուցել հիմնական ուտեստների հետ։ Համեղ է և մեկ անգամ փորձելուց հետո կրկին պատրաստելու ցանկություն է լինում։

Այդ հարցում կհամոզվեք, երբ 1 անգամ կպատրաստատեք Նրբություն կոչվող նուրբ այս աղցանը։ Հավատացնում ենք՝ ընտանիքում կհավանեն բոլորը։ Բфրի ախորժակ և հաճելի երեկոներ։


Понравилась статья? Поделиться с друзьями: