Աղցան «Թագավորական»․ բազուկով հայտնի աղցանի նոր տարբերակ


Ճակնդեղով աղցանը հայտնի է բոլորին և գրեթե բոլոր երկրներում և, իհարկե, այն յուրաքանչյուրը յուրովի է պատրաստում, որն էլ յուրատեսակ համային հատկանիշներով է օժտված լինում։ Բացի համեղ և թեթև լինելուց այն անչափ օգտակար է։ Կարելի է հաճախակի պատրաստել և ամրացնել հարազատների իմունայն համակարգը։ Ահա ներկայացնում ենք վերոնշյալ աղցանի մեկ այլ տարբերակ։ Պատրաստեք և կիսվեք ձեր կարծիքով։

Անհրաժեշտ է՝

2 ճակնդեղ

50 գ ընկույզ

1 պճեղ սխտոր

Աղ և սև պղպեղ

2 ճ/գ բուսայուղ

5 հ․սալորաչիր

Ճակնդեղն այս աղցանում հարկավոր է խաշված։ Այն անցկացնել քերիչով, ապա միացնել նախատեսված բոլոր մյուս բաղադրամսերը և լավ խառնել։

Այստեղ նորությունը սալորաչիրն է, որն անհրաժեշտ կլինի մանրացնել։ Սալորաչիրը յուրատեսակ համ է հաղորդում և այն իսկապես թագավորական դարձնում։ Աղցանը համադրեք փլավային, կարտոֆիլային ուտեստների հետ։

Բազուկը հիանալի համադրվում է այլ բանջարեղենների հետ ևս։ Պատրաստեք և կիսվեք կարծիքով՝ արդյո՞ք հավանեցիք այս տարբերակը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!