Տորթ Սնիկերսն այս բաղադրատոմսով դուք դեռ չեք պատրաստել․ անչափ հեշտ և համեղ


Այսօր ներկայացնելու ենք մի հրաշալի տորթի բաղադրատոմս, որն իր տեսակով շատ հասարակ է, սակայն նույնը համը մասին ասել չենք կարող, իսկ պատրաստման մեջ՝ անչափ դյուրին։ Շատ լավ առիթ է առաջիկայում  հանգստյան օրերին պատրաստել և վայելել։ Տորթը բոլորիդ հայտնի Սնիկերսն է, բայց այս մեթոդով այն հաստատ չեք պատրաստել։

Անհրաժեշտ է՝

Ալյուր — 260 գ

Շաքարավազ — 200 գ

Սոդա — 1 թ․գ․

Փխրեցուցիչ — 2 թ․գ․

Քացախ — 0,5 թ․գ․

Հավկիթ — 2 հ․

Կաթ — 130 մլ

Եռման ջուր — 100 մլ

Կակաո — 1,5 ճ․գ․

Բուսայուղ — 50 մլ

Կրեմ՝

Կարագ — 110 գ

Շաքարի փոշի — 100 գ

Կաթնաշոռային պանիր — 350 գ

Եփած խտացրած կաթ — 300 գ

Գետնանուշ՝ աղի — 200 գ

Խմորի պատրաստման համար առաջին հերթին անհրաժեշտ է միախառնել չոր բաղադրիչները՝ ալյուր, շաքարավազ, սոդա, փխրեցուցիչ, կակաո, լավ խառնել, այնուհետև հավելել քացախը, հավկիթը, կաթը, եռման ջուրը և բուսայուղը։ Այս ամենը լավ խառնել և ստանալ նրբաբլիթի խմոր։ Ապա անցնել կրեմի պատրաստմանը․ նախատեսված բոլոր բաղադրամասերը լավ խառնել իրար և դնել մի կոմն, այնուհետև առանձին տարայում աղի գետնանուշը մանրացնել և խառնել եփած խտացրած կաթին, լավ խառնել։

Խմորից չոր թավայում պատրաստել նրբաբլիթներ, սառելուց հետո ափսեի օգնությամբ հավասերեցնել ծայրերը, իսկ ավելորդ ծայրերը բլենդերի օգնությամբ վերածել փշրանքների։

Թխված բլիթները միացնել իրար կրեմով և գետնանուշային միջուկով հետևյալ հերթականությամբ՝ առաջին շերտ՝ կրեմ, երկրորդ շերտ՝ գետնանուշի միջուկ և այդպես շարունակ։ Վերջում տորթն ամբողջությամբ պատել կրեմով և ծածկել փշրանքներով։ Զարդարել՝ ըստ ցանկության։


Понравилась статья? Поделиться с друзьями: