Այսօր բերել ենք մի բաղադրատոմս, որը երկար տարիների պատմություն ունի, սակայն վերջերս այն մոռացության է մատնվել։ Այսօր փորձելու ենք հիշեցնել այս համեղագույն քաղցրեղենի մասին և հավատացած եղեք, որ հիշեցումը տեղին և ճիշտ է լինելու։ Այնքան նուրբ է, անսահման փափուկ և ուղղակի հալվում է բերանում։ Տորթը կոչվում է «Կրիա»։ Անվանումը ստացել է կրիա հիշեցնող տեսքի համար։

Անհրաժեշտ է՝
Հավկիթ — 6 հ․
Շաքարավազ — 280 գ
Փխրեցուցիչ — 10 գ
Ալյուր — 300 գ
Թթվասեր — 800 գ
Խտացրած կաթ — 200 գ
Քերած շոկոլադ զարդարանքի համար

Հավկիթները շաքարավազի հետ լավ հարել մինչ զանգվածը կսպիտակի։ Այն ձեզանից կխլի մոտավորապես 10 ր։ Ապա հավելել ալյուրը, փխրեցուցիչը և խառնել այնքան, մինչ կստացվի համասեռ զանգված։

Ձևամանի վրա փռել յուղաթուղթ և խմորը լցնել այնպես, ինչպես պատկերված է նյութին կից լուսանկարում։ Թխել 10-12 ր։ Այդ ընթացքում պատրաստեք կրեմը, որը ստացվում է հաշված րոպեների ընթացքում․ խտացրած կաթը և թթվասերը լավ խառնել գդալով և վերջ։

Այնուհետև թխված և հովացած խմորը թաթախել կրեմի մեջ և նախատեսված ափսեում դասավորել՝ իրար միացնելով այնպես, որ ունենա կրիայի տեսք։ Սառնարանում պահել չորս ժամ։ Զարդարել քերած շոկոլադով։