Տոլմայի պատրաստման բոլորովին այլ բաղադրատոմս, որը կզարմացնի ձեզ թե՛ համով, թե՛ պատրաստման ձևով


Հայկական տոլման ամենահամեղ և ավանդական ուտեստն է, որը տարիների ընթացքում չի կորցրել իր առաջնահերթությունը։ Ցանկացած տոնական սեղանի ամենահամեղ և ցանկալի ուտեստը հենց տոլման է՝ հայկական տոլման։ Յուրաքանչյուր տան տիկին ունի պատրաստման իր մոտեցումը և ամենահամեղ միայն ու միայն մայրիկի պատրաստածն է։

Եվ այսպես, այս նոր բաղադրատոմսով պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի՝

Կաղամբ — 1 մեծ գլուխ

Սխտոր — 2 ատամիկ

Սոխ — 1 հ․

Գազար — 1 հ․ (միջին)

Աղացած հորթի  միս — 800 գ

Բրինձ — 100 գ

Աղ, սև, կարմիր պղպեղներ և թթվասեր՝ ըստ ճաշակի

Կաղամբը լավ լվանալ հեռացնել պոչուկային մասը և վրայից մեկ շերտ ու դնել միկրոալիքային վառարանում(10ր)։  Այնուհետև մանր կտրատել սոխը, վրան ճզմել սխտորը, մեծ քերիչով անցկացնել գազարը և մի փոքր տապակել բուսայուղում, որից  հետո ստացվածը լցնել աղացած մսի վրա, հավելել հում բրինձ և իհարկե նշված բոլոր համեմունքները, ապա նաև թթվասերը։

Այս ամենը լավ խառնել և վերածել համասեռ զանգվածի։

Այնուհետև կաղմաբի թերթիկներն առանձնացնել, դասավորել համապատասխան ձևամանում, փաթաթել կաղամբի թերթիկները, ծածկել փայլաթիթեղով և տեղափոխել 180 աստիճան տաքացված ջեռոց, որտեղ պետք է ուտեստը եփվի մեկ ժամ։ Բարի ախորժակ։


Понравилась статья? Поделиться с друзьями: