Սմբուկով սիսեռով ամառային, աներևակայելի համեղ աղցան


Ամառվա այս տապին քիմքին այնքան էլ հաճելի չեն տաք կերակուրները, ապուրները և այլն։ Բոլորս էլ առավել շատ հակված ենք համտեսել աղցաններ։ Այդ բազմազանության մեջ առանձնացրել ենք մի աղցան, որի բաղադրությունն առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում։ Այն ոչ միայն համով է, այլև շատ օգտակար և որ ամենակարևորն է ունի պատրաստման դյուրին գործընթաց։

Անհրաժեշտ է՝

Տապակած սմբուկ — 1-2 հ.

Եփած սիսեռ — 1 բաժակ

Լոլիկ — 1 միջին չափի

Սխտոր — 1-2 ատամիկ

Կանաչ սոխ — 3 ճյուղ

Համեմ՝ ըստ ճաշակի

Աղ, սև պղպեղ

Աղցանի պատրաստի բաղադրիչները միախառնել և վերջ այն պատրաստ է։ Այս վիտամիններով հագեցած ամառային աղցանի մեջ լոլիկը պետք է ավելացնել մատուցելուց առաջ:

Հակառակ դեպքում սառնարանում մնալով այ կկորցնի թարմությունը։ Մեկ նկատառում ևս՝ սիսեռը կարելի է շատ քանակությամբ եփել, ավելցուկը քամել, դնել սառցարան, պետք եկած ժամանակ օգտագործել կրկին այս աղցանից պատրաստելիս։

Համոզված եղեք, որ մեկ անգամ պատրաստելուց հետո կրկին ցանկություն կունենաք այն պատրաստել։


Понравилась статья? Поделиться с друзьями: