Գարնանային տաք եղանակին աղցանները հաճելի են քիմքին։ Բերել ենք հերթական յուրօրինակ աղցանի բաղադրատոմսը, որը հավատացնում ենք՝ կցանկանաք ամեն օր պատրաստել։ Այն իր գույներով կզարդարի սեղանը։

Գանրանն անհրաժեշտ է շատ վիտամիններ ընդունել և այս ացանը լավագույն տարբերակը կարող է հանդիսանալ։

Պարզ բաղադրիչներով շա՜տ համեղ աղցան ունենալու համար նախապատրաստեք հետևյալ բաղադրամասերը՝
Կաղամբ սպիտակ
Կարմիր կաղամբ
Պղպեղ
Եգիպտացորեն
Համեմ
Քունջութ
Թանձրուկի համար՝
Ձիթապտղի ձեթ
Կիտրոնի հյութ
Աղ
Սև պղպեղ
Օրեգանո
Համեմի սերմ
Մեղր (ըստ ցանկության)

Բաղադրամասերն օգտագործեք ցանկալի չափաբաժնով։ Բարակ, երկարավուն կտրատած կաղամբի վրա կիտրոնի աղ հավելեք և միախառնեք։ Քունջութն անհրաժեշտ կլինի բովել տաք թավայում, ապա ավելացնել բուսայուղ և երկարավուն կտրատած պղպեղը:

Տապակել 3 ր: Բաղադրիչները միախառնել և ավելացնել թանձրուկը։ Վերջ, կարելի է վայելել աղցանը։ Այն կդառնա ձեր ընթրիքի, ճաշի անբաժան մասը։