Մսային յուրօրինակ կոտլետներ․ աներևակայելի համեղ ընթրիք


Բաղադրատոմսը, որն այսօր ուզում ենք ներկայացնել ձեզ, կարող է դառնալ ձեր ընտանիքի ամենահամեղ ընթրիքը։ Այն իրենից ներկայացնում է մսային կոտլետ։ Սակայն իր բաղադրությամբ այլ է և տարբերվում է մինչ այժմ հայտնի մսային կոտլետների բաղադրատոմսերից։ Համոզված ենք՝ այն դուր կգա բոլորին։

Անհրաժեշտ է՝

Մսային զանգավածի համար՝

Աղացած հորթի միս — 600 գ

Հավկիթ — 2 հ․

Կաղամբ — 150 գ

Բուսայուղ — 30 մլ

Սխտոր — 2 պճեղ

Սոխ — 1 հ․

Աղ — 1 թ․գ․

Ալյուր — 3 ճ․գ․

Սև, կարմիր պղպեղ, սամիթ

Կարտոֆիլային զանգվածի համար՝

Կարտոֆիլ — 5 հ․

Պանիր չեդդեր տեսակի — 50 գ

Կաթ — 30 մլ

Աղ — 1 թ․գ․

Սխտորի փոշի — 1 թ․գ․

Սամիթ

Սոուս՝

Տոմատի մածուկ — 2-3 ճ․գ․

Ջուր — 300 մլ

Պինդ տեսակի պանիր — 100-150 գ

Մսային կոտլետների բոլոր բաղադրիչները միախառնել։ Կաղամբն ավելացնել բարակ կտրատած։ Այս ամենը լավ խառնել։ Այնուհետև  կոտլետներին տալ նավակի տեսք և դասավորել նախապես բուսայուղով պատած ձևամանի մեջ։ Խաշած կարտոֆիլներից պատրաստել խյուս, ավելացնել կարտոֆիլային կոտլետների համար նախատեսված բոլոր բաղադրիչները և լավ խառնել։

Ապա տալ կոտլետի տեսք և դնել մսային նավակների մեջ։ Վրան լցնել սոուսը (տոմատի և ջրի խառնուրդ), ապա քերած պանիր։ Եփել 200 աստիճան տաքացված ջեռոցում 30 րոպե։


Понравилась статья? Поделиться с друзьями: