Կաթնաշային բուլկիներ, որոնք բերանում հալվում են․ անպայման փորձեք


Թեյախմությունը լրացրեք և միջավայրն է՛լ ավելի հաճելի դարձրեք ձեր իսկ պատրաստած քաղցրավենիքով։ Ներկայացնում ենք բաղադրատոմս, որը դժվար չէ պատրաստելը և անչափ արագ է ստացվում, իսկ արդյունքում կստանաք մեծ ափսե կաթնաշոռային համեղ բուլկիներ ստանալ և ընկերների հետ ձեր ժամանակն ուղղակի իդեալական անցկացնել։

Եվ այսպես, անհրաժեշտ կլինի՝

Տաք կաթ — 350 մլ

Շաքարավազ — 100 գ

Խմորիչ — 8 գ

Հավկիթ — 1 հ․

Ալյուր — 550 գ

Աղ — 1 թ․գ․

Կարագ — 80 գ

Միջուկի համար՝

Կաթնաշոռ — 400 գ

Թթվասեր — 2 ճ․գ․

Շաքարավազ — 40 գ

Կաթնաշոռային պանիր — 70 գ

Հավկիթ — 1 հ․

Ցեդրա՝ ըստ ցանկության

Կաթը, խմորիչը և շաքարավազը միախառնել և թողնել 15 ր, որից հետո միացնել հավկիթը, խառնել և ավելացնել մաղով անցկացված ալյուրը և աղը։

Հավելել կակրագը և ստանալ փափուկ, ոչ կպչուն խմոր։ Թողնել մեկ ժամ։ Այդ ընթացքում կարելի է պատրաստել միջուկը․ անհրաժեշտ բոլոր բաղադրամասերը անցկացնել բլենդերով։

Խմորը ալյուրոտ հարրթության վրա բաժանել երկու մասի, գրտնակով բացել, քսել միջուկը և տալով ռուլետի տեսք, կտրատել և դասավորել յուղաթղթով նախապատրաստած ձևամանում, թողնել 30 ր, ապա թխել 25-30 ր՝ 180 տաք ջեռոցում։ Կարող եք մատուցելիս շաքարի փոշով։ Կցված լուսանկարները օգտակար կլինեն։


Понравилась статья? Поделиться с друзьями: